Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

Չնայած մեծ ցանկությանը՝ Մոսկվան չի կարողանա ԵՄ-ին և ԱՄՆ-ին դուրս մղել տարածաշրջանից․ Ալ․ Ստեփանյան

«Ես չէի գերագնահատի Ադրբեջանի հարաբերությունների սառեցումը ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի հետ: Նա շատ ավելի կարևոր ռազմավարական գործընկերներ ունի՝ Թուրքիան և ԱՄՆ-ը: Մոսկվան չի կարողանա այդ խաղացողներին դուրս մղել տարածաշրջանից՝ ինչ արտաքին քաղաքական առաջադրանքներ էլ դնի իր առաջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գերմանաբնակ հայ քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը՝ անդրադառնալով հեղինակավոր «ԴՈԼՉԵ ՎԵԼԼԵ» պարբերականում հրապարակված Իվան Պրեոբրաժենսկու հոդվածին, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող է օգտվել Ադրբեջան-ԵՄ սառեցված հարաբերություններից և Ղարաբաղն օգտագործելով՝ Ադրբեջանին իր կողմը քաշել:

«Այդ սառեցման աղբյուրն Ադրբեջանում մարդու քաղաքացիական իրավունքների հետ կապված իրավիճակն է, որն այդքան կարևոր է Եվրոպական միության համար՝ իրենց քաղաքականությունը որոշելու հարցում, բայց այդ օրակարգը կարող է փոխել իր բովանդակությունը, և փոխում է, ինչը հիմա տեսնում ենք Բելառուսի օրինակով»:

Ստեփանյանի խոսքերով՝ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրից Ադրբեջանի դուրս գալու շանտաժն ավելի շուտ իրավիճակային բնույթ ունի․ «Բացի դրանից՝ Բաքվի վերջին տարիների քաղաքականությունն առանձնացել է ավելի մեծ ինքնավարությամբ՝ մյուս հետխորհրդային հանրապետությունների համեմատ, ուստի Ալիևն իրեն թույլ չի տա «տրվել Պուտինի տաք գրկախառնություններին»՝ չնայած 2 ինքնակալական կերպարների նմանությանը:

Նույն հոդվածի մեջ նշվում է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը Հայաստանում և Ադրբեջանում տարբեր կերպ է ընկալվում, մինչդեռ երկու կողմերն էլ դեմ չէին լինի Ղարաբաղյան հակամարտությունը Ղրիմի օրինակով լուծելու տարբերակին: Մեր զրուցակիցն անդրադառնալով այս հիշատակմանն ասաց. «Ադրբեջանը ոչ մի դեպքում չի ճանաչի Ղրիմի բռնակցումը: Մոսկվան ռազմավարական առումով հետաքրքրված չէ Ղարաբաղյան հակամարտության լուծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների վերացման հարցում, այդ դեպքում նա խաղաթուղթ կկորցնի Մեծ Կովկասի համար խաղում: Ոչինչ հակառակը չի մատնանշում: Համենայնդեպս, քաղաքականության իրական դաշտում նշաններ չեն նկատվում»:

Նրա խոսքերով՝ Կրեմլի համար նախկինի պես հարմար է մնալ հակամարտության վերահսկման ռեժիմում՝ այդպիսի վերահսկողության կենտրոնն օգտագործելով երկու հարթության վրա գաղտնի բանակցություններ վարելու բոլոր հնարավորություններն ունենալու համար:

«Բաքու ռուս բարձրաստիճան անձանց այցերի աճող թիվը, նաև Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բավական ինքնաբուխ խոսակցությունները հաստատում են Մոսկվայի կենտրոնական դերը հակամարտությունների ավելացման մեջ»,- կարծում է Ալեքսանդր Ստեփանյանը:

Նա ավելացրեց, որ Բաքվի վերադարձը Ռուսաստանի ազդեցության ոլորտ չի կարելի կապել Սիրիայում Ռուսաստանի հնարավոր գործողության հետ՝ ինչպես նշվում է վերը հիշատակված հոդվածում. «Հիշեցնում եմ՝ պաշտոնապես այն դեռ չի հայտարարվել, չկան ռուսական խորհրդարանի պատժամիջոցներ, բայց դե ֆակտո այն արդեն ընթանում է: Եվ հետո, ռուս զինվորականներին օդային միջանցքի տրամադրումն ինձ քիչ հավանական է թվում՝ նորից նկատի ունենալով Ադրբեջանի ռազմավարական կապերը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում