Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել:
«Դարմշտադտ»-ի դեմ հանդիպմանը հարձակվողը դուբլ է հեղինակել՝ դառնալով Բունդեսլիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն, ով աչքի է ընկել մեկնարկային 7 տուրերում:
Հարկ է նշել, որ Օբամեյանգը թարմացրել է սեփական ռեկորդը, որը սահմանել էր Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի նախորդ տուրում:



































