Մալդիվների նախագահ Աբդուլլա Յամինը չի տուժել նրա արագընթաց մոտորանավակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ հայտնում է BBC-ն։
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահական մոտորանավակը մոտենում էր Մալե կղզուն, որտեղ գտնվում է կղզի-պետության մայրաքաղաքի մի մասը։
Յամինը վերադառնում էր Սաուդյան Արաբիայից, որտեղ գնացել էր հաջի՝ ամենամյա ուխտագնացության։
Աբդուլլա Յամինը Մալդիվների նախագահ է ընտրվել 2013 թվականին։ Մինչև 2008 թվականը՝ 30 տարի, Մալդիվները ղեկավարել է նրա խորթ եղբայրը՝ Մոմուն Աբդոլ Գայումը։












































