«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ «Լաս Պալմաս»-ի դեմ խաղում ստացած վնասվածքը:
«Միշտ վատ եմ զգում, երբ իմ սաներից մեկը վնասվածք է ստանում: Մանավանդ տխուր էր Լեոյի վնասվածքի մասին տեղեկությունը:
«Բարսելոնա»-ն չի փոխի իր խաղաոճը Մեսսիի վնասվածքի պատճառով: Պետք է ավելի հզորանանք և առաջ շարժվենք, անգամ առանց Մեսսիի»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել, որից վերականգնվելու համար 7-8 շաբաթ կպահանջվի:









































