Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Թուրքիայում ներքաղաքական փակուղային իրավիճակ է, վերադասավորումների և հիասթափությունների շրջան. Արա Գոչունյան

Առանձնապես հարձակման երևույթներ չկան, տեսական վտանգներ գոյություն չունեն,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գուչունյանը՝ անդրադառնալով հայկական թաղամասերի վրա հարձակումներին և հավելեց.

«Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ուժերի վերադասավորման գործընթաց է ընթանում, շուտով ընտրությունները պիտի կրկնվեն. սա աննախադեպ է, որ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների հիման վրա հանրապետության նախագահի նախաձեռնությամբ կրկնվում են ընտրությունները: Ներքաղաքական փակուղային իրավիճակ է առաջացել, որն ուղեկցվել է ահաբեկչական գործողություններով. բազմաթիվ անվտանգության պաշտոնյաներ, զինվորականներ, ոստիկաններ զոհ գնացին: Ահաբեկչությունը հասարակության մեջ հիասթափություն և մեծ պոռթկում առաջացրեց՝ ցույցեր, բողոքի ալիք»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հույսեր կարող ենք կապել քրդական կուսակցության հետ, Ա. Գոչունյանը պատասխանեց. «Թուրքիայում ոչ մի կուսկցություն գոյություն չունի, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, գոյություն չունի քրդական կուսակցություն, որպես այդպիսին, քանի որ օրենսդրորեն հնարավոր չէ դավանական կամ էթնիկական պատկանելիության հիման վրա կուսակցություն հիմնել: Թուրքիան բազմաշերտ հասարակություն է, և բացառապես մեր շահերից չի բխում, որ հայ համայնքը հասարակության ինչ-որ խավերից մարդկանց հետ նույնացած կամ իր շահերը նրանց հետ համատեղած դիրքերի մեջ լինի: Իշխանության գլուխ ով էլ որ գտնվի, դա չի փոխում այն իրականությունը, որ մեր իրավունքները, որպես կրոնական փոքրամասնություն, երաշխավորված են պետության կողմից»:

Թուրքիայում տեղի ունեցող բախումների վերաբերյալ Ա. Գոչունյանը նշեց, որ այնտեղ դրանք չեն ընկալվում որպես թուրք-քրդական բախում, այլ «Թուրքիայի օրակարգում այսօր գոյություն ունի ահաբեկչության խնդիր, որը պետությունը փորձում է հաղթահարել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում