Sky News պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անմիջական մասնակցություն ունի սիրիական հակամարտության և միգրացիոն ճգնաժամի կազմակերպման համար։
Քեմերոնը հայտարարել է, որ Ասադը մասնակից է նաև ԴԱԻՇ-ի ստեղծմանը, որը համայն աշխարհում հայտնի է դարձել իր դաժան զանգվածային սպանություններով։
Քեմերոնը կարևորել է Սիրիայի կողմից անցումային ժամանակաշրջան թևակոխելը՝ հայտարարելով, որ Բաշար Ասադը չպետք է տեղ ունենա Սիրիայի ապագայում։











































