NBC News հեռուսատալիքի և Wall Street Journal թերթի հարցումների արդյունքները վկայում են, որ հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կորցնում է նախագահական քարոզարշավի առաջատարի կարգավիճակը. նրա հնարավորություններն այսօր գրեթե հավասարվել են աֆրոամերիկացի նեյրովիրաբույժ Բեն Քարսոնին` 21%-ը 20%-ի դիմաց, հայտնում է newsru.co.il-ը:
Քարսոնը ուլտրաաջ Tea Party շարժման ակտիվիստ է և խստորեն քննադատում է ժամանակակից Ամերիկան` այն համեմատելով Նացիստական Գերմանիայի հետ:
Հիշեցնենք, որ հայտնի նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը 29 տարի ղեկավարել է Բալթիմորի Ջոն Հոթքինսի անվան հիվանդանոցի մանկական ներյովիրաբուժական բաժանմունքը:
Hewlett-Packard ընկերության նախկին ղեկավար Քարլի Ֆիորինան և Ֆլորիդա նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն հավաքել են յուրաքանչյուրը 11%, իսկ նույն նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը` 7%, Օհայոյի նահանգապետ Ջոն Կասիչը` 6%, Տեխասի սենատոր Թեդ Քրուզը` 5%: Մնացած թեկնածուները չեն անցել 3%-ը:
Դեմոկրատների մեջ Հիլարի Քլինթոնին մոտենում է Վերմոնտ նահանգից հրեա սենատոր Բերնի Սանդերսը: Եթե հունիսին Քլինթոնը հավաքել էր 60%, ապա այսօր ունի միայն 42 %, իսկ Սանդերսը ստացել է 35 % ձայն: Փոխնախագահ Ջո Բայդենը, որը դեռևս չի հայտարարել իր մասնակցության մասին, ունի է 17 % աջակցություն: Մյուս բոլոր դեմոկրատ թեկնածուները ստացել են 1 %-ից պակաս ձայներ:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 20-24-ը, մասնակցել են դեմոկրատների 256 և հանրապետականների 230 կողմնակիցներ:




































