Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանը վերստին ՄԱԿ-ի անդամներին կոչ է անում պարտավորություն ստանձնել պաշտպանական բյուջեի 1 տոկոսն ամեն տարի ՄԱԿ-ի կայուն զարգացման հատուկ հիմնադրամին փոխանցելու համար։
Այդ մասին այսօր ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նա ընդգծել է, որ դա կօգնի կյանքի կոչել կայուն զարգացման պլանը, որն ընդունվել է իրենց կողմից։









































