Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հուսով է, որ թիմի առաջատար հարձակվող Լիոնել Մեսսին կապաքինվի ժամկետից շուտ, տեղեկացնում է Marca-ն:
«Բոլորն էլ գիտեն, որ Լեոն բողոքում է այն ժամանակ, երբ իրոք իր մոտ ծանր ցավեր կան: Չգիտեմ, թե որքան կտևի նրա ապաքինման ընթացքը, սակայն հուսով եմ, որ նա շարք կվերադառնա 2 շաբաթ անց»,- հայտարարել է Բուսկետսը:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք է ստացել «Լաս-Պալմաս»-ի դեմ հանդիպման ընթացքում, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց:







































