Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի մարզադաշտում մոտ 400 աղքատ զույգի համար հարսանիք է կազմակերպվել, տեղեկացնում է lenta.ru-ն:
Կազմակերպիչների խոսքով՝ պաշտոնապես ամուսնացել են արդեն երկար տարիներ համատեղ կյանքով ապրող, երեխաներ, նույնիսկ թոռներ ունեցող զույգեր: Բրազիլիայում մասսայական հարսանիքներ կազմակերպվում են արդեն 9 տարի շարունակ: Գլխավոր պայմանն այն է, որ զույգերի ամսական եկամուտը չպետք է գերազանցի հազար դոլարը: Հանդիսության մասնակցությունն անվճար է, ինչից հետո յուրաքանչյուր զույգ ստանում է պաշտոնական ամուսնությունը հաստատող սերտիֆիկատ:









































