Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Մալագա»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ ֆուտբոլում անհրաժեշտ է կիրառել գոլերի գրանցման ավտոմատ համակարգ: Դրվագներից մեկում «Մալագա»-ի պաշտպան Վելինգտոնն Իսկոյի հարվածից հետո գնդակը դուրս է բերել դարպասից:
«Ես չտեսա, հատե՞ց արդյոք գնդակը դարպասագիծը: Երկու-երեք դրվագների հետ կապված քննարկելու առիթ կարող է լինել: Սակայն չեմ ցանկանում խոսել այդ մասին:
Գոլերի գրանցման ավտոմատ համակարգը, որը կիրառվում այլ մարզաձևերում, չէր խանգարի կիրառել նաև ֆուտբոլում»,-«Ռեալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:







































