Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համացանցում է տեղադրել իր հղի կնոջ՝ Պրիսցիլա Չանի լուսանկարնեը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ցուկերբերգը հրապարակել է Պրիսցիլայի լուսանկարը կարմիր երեկոյան զգեստով: Կնոջ կլորացած փորիկը լավ երևում է: Լուսանկարն արվել է կարևոր իրադարձությունից առաջ՝ Մարկն ու նրա կինը հրավիրված են եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կազմակերպած տոնական ընթրիքին՝ ի պատիվ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի:












































