Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը որոշել է հրաժարվել գահից հօգուտ իր թոռան՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի որդու՝ Ջորջի:
Եղիսաբեթը որոշել է նման նվեր մատուցել թոռանը իր 90-րդ տարեդարձի տոնակատարություններին: Թագուհին իր հոբելյանը կնշի ապրիլի 21-ին, իսկ հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունիսին:
Թագուհու մամլո ծառայությունը դեռևս չի մեկնաբանում գահը փոխանցելու մասին տվյալները: Սակայն նաև չի հերքում 90-րդ տարեդարձը շքեղ նշելու մասին տեղեկությունը, որի ժամանակ շատ անակնկալներ են պատրաստվում Մեծ Բրիտանիայի բնակիչների համար:









































