Դերասանուհին նախկին ամուսնուց տարեկան 400 հազար դոլար է ստանում իրենց դստերը պահելու համար՝ հայտնում է novoston.com-ը:
Քեթին պատրաստվում է դատի տալ Թոմ Քրուզին, որովհետև համարում է, որ այդ գումարը բավարար չէ: Դերասանուհու մոտ բարեկամը խոստովանել է, որ նա չի զլանում ցանկացած դերասանական աշխատանք կատարել, բայց միևնույն է՝ գումարը չի բավարարում, որպեսզի հոգա Սուրիի խնամքը: Սուրին մեծանում է, և դրան զուգահեռ՝ մեծանում են նաև ծախսերը:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ Հոլմսը չի ցանկանում հանդիպել նախկին ամուսնուն, սակայն իրերի բերումով ստիպված է:








































