Հերթական սկանդալը Ժաննա Ֆրիսկեի ընտանիքում: Ֆրիսկեի հայրը սպառնում է սպանել նրա քաղաքացիական ամուսնուն՝ Դմիտրի Շեպելևին՝ հայտնում է bagnet.org-ը:
Ականատեսներից մեկը պատմել է, որ Վլադիմիր Ֆրիսկեն վիճել է Դիմայի հետ՝ վիրավորելով և սպառնալով նրան: Ֆրիսկեի հայրը հարձակվել է հայտնի շոումենի վրա, քանի որ նա ցանկացել է տանել իր թոռանը՝ փոքրիկ Պլատոնին, ինչը թույլ չի տվել Շեպելևը:
Ականատեսները ձայնագրել են Ֆրիսկեի ամուսնու և հոր խոսակցությունը: Ձայնագրության մեջ լսվում են Վլադիմիրի սպառնալիքները: «Ես քեզ կսպանեմ: Մի բարկացրու ինձ, այլապես երդվում եմ՝ կսպանեմ քեզ»,- բղավել է Ֆրիսկեի հայրը:











































