Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պուտին, Օբամա, Կովկաս և Հայաստան

Ռուս-ամերիկյան փոխհարաբերությունը կարող է ունենալ հետաքրքրական շրջադարձ: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ԱՄն այցելելու հրավեր է ուղղել ՌԴ վարչապետ Պուտինին, ասելով, որ «նրան ուրախ կլինի տեսնել նաև Բարակ Օբաման»: Եթե Պուտինին հրավեր են ուղղում այն բանից հետո, երբ ՌԴ վարչապետը Մեդվեդևի հետ բավական թափանցիկ և հրապարակային պոլեմիկայի մեջ մտավ ՌԴ նախագահի պաշտոնի համար առաջադրվելու վերաբերյալ, կնշանակի, որ Միացյալ Նահանգները փորձում են «երկաթը տաք-տաք» ծեծել: Միայն թե անորոշ է, թե ում մարմնի վրա են այն ուզում «ծեծել»` Մեդվեդևի, թե Պուտինի:

Օրերս Պուտինը բավական հստակ ակնարկեց, որ ունի 2012-ին առաջադրվելու Մեդվեդևի «իրավունքը» վիճարկելու լուրջ մտադրություն: Ըստ երևույթին Միացյալ Նահանգները ցանկանում են կանչել Պուտինին և կամ խրատել, որպեսզի թողնի “հեռանկարային և երիտասարդ” Դիմային խանգարելու մտադրությունն ու չխանգարի նրա “խնամքը” ստանձնած Նահանգներին, կամ էլ պարզապես Նահանգները համարել են, որ եթե առ այսօր Պուտինի հարցը լուծված չէ, ուրեմն Մեդվեդևը առաջիկա մեկ տարում էլ դա չի հասցնի անել և ուրեմն հարկավոր է վերականգնել հարաբերությունները Պուտինի հետ, որոնք կարող էին խարխլված լինել Մեդվեդևին ցուցաբերված ամերիկյան միարժեք աջակցության արդյունքում: Այսինքն, շատ հավանական է, որ Պուտինի վաշինգտոնյան այցից հետո, եթե իհարկե ՌԴ վարչապետն ընդունի այդ հրավերը, մենք ականատես լինենք ամերիկա-ռուսական վերաբեռնման կտրուկ շրջադարձի կամ վերավերաբեռնման:

Ինչպես կարտահայտվի դա ամերիկա-ռուսական հարաբերության դրսևորումների վրա, դժվար է միարժեք ասել, բայց որ հարաբերությունների այդ վերանայումը կարող է զգալի ազդեցություն թողնել նաև թե Հարավային Կովկասի, թե Հայաստանի վրա, թերևս աներկբա է: Թե՛ մեր տարածաշրջանը, թե՛ մեր պետությունը միշտ էլ իրենց վրա կրել են ամերիկա-ռուսական հարաբերության ազդեցությունը: Եվ կասկած չկա, որ եթե ռուս-ամերիկյան հարաբերության հարցում ԱՄՆ Մեդվեդևի հետ գործընկերության առաջնայնությունը փոխարինի Պուտինի հետ պայմանավորվածություններով, ապա դա կարող է բերել նկատելի փոփոխությունների: Ի վերջո կասկածից վեր է, որ Մեդվեդևն ու Պուտինը տարբեր տեսակի, կալիբրի և կայացածության տարբեր մակարդակի գործիչներ են, լրիվ այլ աշխարհընկալումներով և մտածողությամբ: Ավելին, Մեդվեդևի պարագայում կարծես թե գործ ունենք ոչ թե գործչի, այլ գործիչ դառնալու անկեղծ ցանկություն ունեցող մեկի հետ: Իսկ Պուտինն այդ խնդիրը չունի, Պուտինն ունի գործոն լինելու խնդիր: Դրանք տարբեր բաներ են և ենթադրում են տարբեր վարքեր: Անշուշտ, Պուտինի ներկայիս դիրքորոշումը Արևմուտքի հանդեպ չի լինի այն, ինչ իր նախագահության ժամանակ էր, քանի որ այն ժամանակ Ռուսաստանը դեռ չէր ստացել համաշխարհային տնտեսական ճգնաժամի ուժգին հարվածը: Այնպես որ Պուտինն այժմ կոշտության ավելի քիչ տնտեսական հենք ունի:

Բայց կասկած չկա, որ Մեդվեդևի գործողությունների համեմատ Պուտինն առավել ինքնուրույն ու պահանջկոտ է լինելու Արևմուտքի հանդեպ: Բնական է, որ մեզ այս ամենում կհետաքրքրի, թե ինչպիսին կլինեն Արևմուտքն ու Պուտինը Կովկասի և Հայաստանի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում