Սիրիական ընդդիմության մարտիկները, որոնք նախապատրաստվել են ամերիկացի զինվորականների կողմից, զենքն ու զինամթերքը հանձնել են «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման իսլամիստներին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերին։
Նոր Սիրիայի բանակի ապստամբները, ըստ Պենտագոնի տեղեկատվության, ահաբեկիչներին են փոխանցել 6 պիկապներ և զինամթերք՝ «Ալ-Նուսրայի ճակատի» կողմից վերահսկվող տարածքով անվտանգ անցնելու համար։ Ռայդերի խոսքով՝ եթե տեղեկատվությունը հաստատվի, դա կնշանակի ապստամբների կողմից նախապատրաստության ծրագրի պայմանների խախտում։
Սիրիական ընդդիմության ռազմական նախապատրաստության ծրագիրն անցկացվում է մայիսից՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հորդանանի հետ համատեղ։









































