Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ուրբաթ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (Իգոր Պոպով՝Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ, Պիեռ Անդիու Ֆրանսիա)՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Հանդիպմանը շարունակվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները։









































