Մեքքայի մերձակայքում գտնվող Մինա հովտում հրմշտոցի զոհերի թիվը հասել է երկու հազարի: Այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանում հաջի կազմակերպության ղեկավար Սայիդ Օհադին` վկայակոչելով Սաուդյան Արաբիայի աղբյուրին:
Համաձայն Սաուդյան կողմի պաշտոնական տվյալների` հրմշտոցը հանգեցրել է 717 զոհի, վիրավորվել են առնվազն 863-ը: Սակայն այդ թվերը հրապարակվել են հինգշաբթի օրը, զոհերի քանակի մասին տեղեկություն դեռևս չկա:
Իր հերթին Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Հոջաթոլեսլամ Սեյեդ Ալի Ղազի-Ասքարը հայտարարել է, որ Մեքքայի մերձակայքում հրմշտոցից հետո իրանցի առնվազն 365 ուխտավորներ անհետ կորած են համարվում:









































