Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացատրել է, թե ինչու «զինագործներ»-ը չեն փորձել ձեռք բերել ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Անտոնի Մարտիալին, տեղեկացնում է Fourfourtwo.com-ը:
Հիշեցնենք, որ վերջինս տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Ինձ համար Մարտիալի տրանսֆերն անակնկալ էր: «Մոնակո»-ում ասում էին, որ չեն պատրաստվում վաճառել նրա տրանսֆերը:
Կարծում էի, որ «Մոնակո»-ն չի փոխի իր կարծիքը: Փաստորեն ես սխալվել եմ»,- հայտարարել է Վենգերը:








































