Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր առաջին անգամ չի բացառել սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը:
«Հնարավոր է՝ այդ գործընթացը կարող է իրականացվել առանց Ասադի, կամ էլ՝ անցումային գործընթացը կարող է շարունակվել Ասադի մասնակցությամբ»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ որևէ մեկը Սիրիայի ապագան չի տեսնում Ասադի հետ։









































