Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ պատրաստվում է այս տարի պայքարել «Ոսկե գնդակ»-ի համար։
«Ցանկանում եմ տարեցտարի բարելավել խաղս և լինել «Ոսկե գնդակ»-ի երեք հավակնորդների ցանկում։ Հուսով եմ՝ դա կլինի արդեն այս տարի։ Հուսով եմ՝ հեքիաթային տարի կլինի։ Ցանկանում եմ շարունակել աշխատել թիմակիցներիս հետ ու տիտղոսներ նվաճել։
Մեսսի՞ն․ բոլորը գիտեն, որ Լիոնելը համաշխարհային աստղ է։ Երբ Մեսսին ավարտի կարիերան, կփոխարինեմ նրան»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է El Mundo-ն։









































