«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին ուրախ է միլանցիների՝ Ա Սերիայում հաջող մեկնարկելու համար: 5 տուրերից հետո «Ինտեր»-ը 15 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը:
«Հաճելի է լինել առաջին տեղում: Մենք դժվարին մարզումներ ենք անցկացրել, սակայն լավ ենք սկսել մրցաշրջանը: Շարունակում ենք ջանասիրաբար մարզվել: Ես հարձակվող եմ և, իհարկե, պետք է գոլեր խփեմ: Սակայն ուրախ եմ, եթե թիմս հաղթանակներ է տանում անգամ առանց իմ խփած գոլերի»,- Tutto Mercato Web-ը մեջբերում է Իկարդիի խոսքերը:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իկարդին մասնակցել է 4 հանդիպումների և մեկ գոլի հեղինակ է դարձել:







































