Supreme2.ru-ի փոխանցմամբ՝ վաղուց են պտտվում խոսակցություններ այն մասին, որ կորեական հայտնի LG ընկերությունը պատրաստվում է թողարկել իր նոր՝ LG V10 սմարթֆոնը։ Երեկ համացանցում հայտնվել են սպասվող սմարթֆոնի առաջին լուսանկարները։
Դրա գլխավոր առանձնահատկությունը երկրորդ էկրանի առկայությունն է, որը գտնվում է ուղիղ հիմնական էկրանի տակ։ Ձախ կողմից կարելի է տեսնել ճակատային տեսախցիկի երկու օբյեկտիվ։ LG V10 սմարթֆոնի համար նախատեսված է 5.7 դյույմանոց Quad HD էկրան։
Այն ունի նաև 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն ու 64 գիգաբայթ ներքին կուտակիչ, որը կարելի է ընդլայնել microSD քարտի միջոցով։ LG V10 սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։










































