Ամեն տարի սեպտեմբերի 25-ին ամերիկացիները և կոմիքսների սիրահարները նշում են Կոմիքսների ազգային օրը՝ գրում է Calend-ը: Օրվա կարգախոսը կարող էին լինել հետևյալ խոսքերը. «Գնի՛ր մեկ կոմիքս կամ երկու կամ… կարդա՛ մեկ կոմիքս կամ երկու կամ…»: Այս օրը կոմիքսների խանութները կոչ են անում դեն չնետել գնած կոմիքսները, քանի որ տարիներ անց այն կարող է զարդարել ցանկացած ծանրակշիռ հավաքածու:
Հատկանշական է, սակայն, որ կոմիքսների հայրենիքը Ամերիկան չէ: Կոմիքսը եվրոպացիների հայտնագործությունն է:
ԱՄՆ-ը ակտիվորեն ներգրավվեց այս ժանրում 1892-ին, երբ լույս տեսավ «Քոթոթներն ու վագրը» ամերիկյան առաջին կոմիքսը: