Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր զորակցությունն է հայտնել ողջ աշխարհի մուսուլմաններին՝ կապված ողբերգության հետ, որը տեղի է ունեցել երեկ, Մեքքայում։
Հովվապետը մուսուլմաններին տեղի ունեցածի կապակցությամբ ցավակցել է Նյու Յորքի գլխավոր կաթոլիկ՝ Սուրբ Պատրիկի տաճարում՝ երեկոյան պատարագի ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հաջի ժամանակ սկսված հրմշտոցի հետևանքով զոհերի թիվն անցնում է 700-ից, ավելի քան 800 մարդ վիրավորվել է։