Համացանցում հայտնվել է «Ճշմարտություն» (Truth) ֆիլմի թրեյլերը, հայտնում է Lenta.ru-ն: Ֆիլմը CBS հեռուստաընկերության հայտնի լրագրող Դեն Ռազերի մասին է: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ռոբերտ Ռեդֆորդը, Քեյթ Բլանշետը և Դենիս Քուեյդը:
Ֆիլմը պատմում է այն սկանդալի մասին, երբ նորությունների ծրագիրը վարող Ռեզերը եթերում հայտարարել է, որ Բուշ-կրտսերը խուսափել է Վիետնամում ծառայելուց` օգտվելով իր պաշտոնական դիրքից: Դրանից որոշ ժամանակ անց Ռեզերը ստիպված թողել է աշխատանքը: Նա հեռուստատեսությունում աշխատել էր 44 տարի և ստացել մի շարք մասնագիտական մրցանակներ:
Ֆիլմի ռեժիսորը Ջեյմս Վանդերբիլտն է: Ֆիլմի պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում, իսկ կինովարձույթ ֆիլմը դուրս կգա հոկտեմբերին:







































