Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչն Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է հղել իր թիմակցի՝ Կարիմ Բենզեմայի հասցեին, տեղեկացնում է Goal-ը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռաֆա Բենիտեսին, ով վստահեց ինձ: Ինձ դուր եկավ հանդիպումը: Ես գոհ եմ:
Դժվար հանդիպում էր, սակայն մենք կարողացանք հաղթանակ տանել: Բենզեման մեծ օգուտ է տալիս «Ռեալ»-ին:
Կարծում եմ, որ նա ոչ պակաս արդյունավետ է գործում, քան Քրիշտիանու Ռոնալդուն»,- հայտարարել է Կովաչիչը:








































