Ավստրիական Migaloo Private Submarines զբոսանավ կառուցող ընկերությունը ներկայացրել է Կոկոմո շարժական մասնավոր կղզին: Յուրահատուկ կառույցի առաջին լուսանկարները հրապարակել է Business Insider պարբերականը:
Կղզին կարող է փոխել իր տեղը: Այն ունի բույսերի, լողավազանի, ջրվեժի, ուղղաթիռի հարթակի, հանգստի գոտիների և այլ տեղեր:
Հաղորդվում է, որ ավստրիացիները դեռ դրա կառուցման ոչ մի պատվեր չեն ստացել: Սակայն ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ հավաքման տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս նախագիծն իրականացնել ամենակարճ ժամկետում:
Կոկոմոյի գինն արտադրողը չի հայտնում, բայց նշում է, որ պատրաստ է հաճախորդներին ընդառաջել:













































