Քիմ Քարդաշյանը հրապարակել է բաց ֆոտոշարքի լուսանկարները, որն արվել է նրա հղիության երրորդ ամսում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն՝ հղում անելով Aia0604 բլոգերին:
Լուսանկարների հեղինակն է Սթիվեն Գոմիլիոնը, որի ֆոտոխցիկի առաջ Քիմը կեցվածք է ընդունել կիպ զգեստներով, ներքնազգեստով, մերկ մարմնին հագած մուշտակով: Լուսանկարներն արվել են Քիմի պաշտոնական կայքի համար: Այս մասին Քիմն ինքն է պատմել Instagram-ում:
«Այս լուսանկարներն արել ենք KimKardashianWest.com-ի համար, երբ ես հղիության երրորդ ամսում էի»,- գրել է Քիմը սոցցանցերում լուսանկարներից մեկի տակ:














































