Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամենաընդարձակ հանգստյան հանրային գոտիներից մեկում՝ Վահան Զատիկյանի անվան զբոսայգում, վերագործարկվել է շատրվանը։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորով է փոխարինվել շատրվանի խողովակաշարը, 160 քառակուսի մետր հայելով ջրավազանը վերանորոգվել է, ներկվել ավազանի ջրակայուն ներկով։











































