Փաթեթով թեյը մարդու օրգանիզմում բարձրացնում է ֆտորային միացությունների պարունակությունը՝ հայտնում է orthodox.od.ua-ն: Այն կարող է դառնալ թունավորման պատճառ:
Գիտնականները նշում են, որ փաթեթով կանաչ թեյը մեծապես վնասում է առողջությանը: Նրանք, ովքեր այդ ըմպելիքը հաճախ են օգտագործում, կարող են կորցնել ատամները:
Պարզվում է՝ այդպիսի թեյը վնասում է ատամներն ու ոսկորները, առաջացնում է հոդացավեր և նույնիսկ կարող է հանգեցնել քաղցկեղային հիվանդությունների: Այդ բացահայտման հեղինակներն են Լոնդոնում Դերբիի համալսարանի հետազոտողները:
Մասնագետների խոսքով՝ հասուն մարդու համար ֆտորի առավելագույն օրական նորման մոտ 4 միլիգրամ է: Գիտնականները պարզել են, որ թեյի որոշ էժան տեսակներում այդ տարրի պարունակությունը նորման գերազանցում է ավելի քան 100%-ով:








































