Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հանդիպման մասին: Մասնագետն ուշադրությունը սևեռել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի վրա, ով նշված խաղում դուբլի հեղինակ է դարձել:
«Գոհ եմ հաղթանակից: «Ռեալ»-ն այս անգամ երկու երես ցուցադրեց: Առաջին դեպքում մենք վերահսկում էինք իրավիճակը, երկրորդ դեպքում՝ ցուցադրեցինք մեր բնավորությունն ու հստակ գործեցինք: 20 անգամ հարվածել ենք մրցակցի դարպասի ուղղությամբ:
Բենզեման բարձրակարգ կենտրոնական հարձակվող է: Իր գործողություններով նա խուճապ է առաջացնում մրցակցի պաշտպանության գծում»,- Marca-ն մեջբերում է Բենիտեսի խոսքերը:








































