Սլովակիան մտադիր է Հունգարիայի հետ սահմանին ընդդեմ ներգաղթյալների զանգվածային հնարավոր հոսքի տեղադրել Hesco շարժուն պատնեշները, որոնք գործածում են Իրաքում և Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Ռոբերթ Կալինյակը, գրում է RIA Nօvosti-ն:
«Այստեղ ոչ մի փախստական չի անցնի, ես ձեզ երաշխավորում եմ»,- ասել է նա:
Նման շարժուն պատնեշներ հիմնականում իր բազաների ժամանակավոր պաշտպանության համար գործածում է ԱՄՆ բանակը: Դրանք իրենցից ներկայացնում են քառակուսի առանձին բլոկներ, որոնք կապված են միմյանց և հետո դրանք կարելի է լցնել ավազով:











































