Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.25-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` «Մշո օջախ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E-320» մակնիշի 34 CZ 518 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը:
Ըստ Shamshyan.com-ի՝ հարվածի արդյունքում գազաբալոնը մեքենայից պոկվել և շպրտվել էր մոտ 100 մ, 50 մետր էլ շպրտվել էր անվահեծանը: Վթարի հետևանքով Գյումրի քաղաքի բնակիչներ, 23-ամյա Շավարշ Խաչատրյանը, 22-ամյա Արամ Թորոսյանը, 21-ամյա Արկադի Վարդանյանը տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:








































