ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների արդյունքում հաջողվել է վերացնել Քադաֆիին հավատարիմ ուժերի հզորությունների 30-40%-ը: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետ Մայք Մալենը՝ Բաղդադում ելույթ ունենալով լրագրողների առաջ:
Այստեղ խոսքը հենց ցամաքային զորքերի մասին է եղել, այլ ոչ թե Ռազմաօդային ուժերի հակահրթիռային համակարգերի, որոնք, ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների, գրեթե ամբողջությամբ վերացվել են: Միաժամանակ Մալենն ասել է, որ «ամեն ինչ գնում է դեպի փակուղի», երբ կողմերից և ոչ մեկն ի վիճակի չէ առավելության հասնել մյուսի նկատմամբ:
Մալենը հերքել է, թե ապստամբների մեջ կան «Ալ-Քաիդայի» գրոհայիններ, և վստահեցրել, որ այդ առումով անհանգստանալու կարիք չկա: «Մենք մանրամասն հետևում ենք այս հարցին, հիշում ենք դրա մասին և որևէ էական բան չենք հայտնաբերել»,- ասել է նա:









































