Եգիպտոսը Ֆրանսիայից կգնի «Միստրալ» տեսակի երկու ուղղաթիռակիրները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հասել են սկզբունքային համաձայնության և պայմանավորվել ուղղաթիռակիրների ձեռք բերման պայմանների շուրջ։ Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։ Թե ուղղաթիռակիրները որքան կարժենան Եգիպտոսին՝ չի հստակեցվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ եգիպտական պատվիրակությունը Փարիզում բանակցություններ է անցկացնում։
Կահիրեն ծրագրում է դրանք տեղակայել Կարմիր և Միջերկրական ծովերում՝ Լիբիայի և Եմենի հակամարտություններում հնարավոր միջամտության համար։
«Միստրալները» ի սկզբանե կառուցվել էին Ռուսաստանի համար, սակայն Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևմուտքում հակամարտության ֆոնին Փարիզը սկսել էր ձգձգել գործարքի իրականացումը, իսկ այնուհետև հրաժարվել փոխանցել դրանք Մոսկվային։








































