MLS-ը հրապարակել է լիգայի ֆուտբոլիստների աշխատավարձերի վարկանիշային ցուցակը:
Ամերիկայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Օրլանդո Սիթի»-ի կիսապաշտպան Կական է, ով ընթացիկ տարում շուրջ 7.17 մլն դոլար կվաստակի:
Նրան հետևում է «Տորոնտո»-ի կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոն, ում տարեկան աշխատավարձը 7.1 մլ կկազմի:
1. Կակա – «Օրլանդո Սիթի» – 7,17 մլն դոլար
2. Ջովինկո – «Տորոնտո» – 7,1 մլն
3. Սթիվեն Ջերարդ – «Լոս Անջելես Գելեքսի» – 6.3 մլն
4. Ֆրենկ Լեմպարդ – «Նյու Յորք Սիթի» – 6 մլն
5. Մայքլ Բրեդլի – «Տորոնտո» – 6 մլն
6. Ջովանի Դոս Սանտոս – «Լոս Անջելես Գելեքսի» – 5.75 մլն
7. Դավիդ Վիլյա – «Նյու Յորք Սիթի» – 5.6 մլն
8. Ջոզի Ալտիդոր – «Տորոնտո» – 4.75 մլն
9. Ռոբի Քին – «Լոս Անջելես Գելեքսի» – 4.5 մլն
10. Անդրեա Պիրլո – «Նյու Յորք Սիթի» – 2.3 մլն








































