Պաղեստինը միջազգային հանրությանը կոչ է անում պաշտպանել մուսուլմանական և քրիստոնեական սրբավայրերը Երուսաղեմում և Պաղեստինում՝ հայտարարել է այցով Մոսկվայում գտնվող Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Աբասի խոսքով՝ յուրաքանչյուր մուսուլման աղոթում է Ալ-Աքսա մզիթում, որտեղ վերջին շրջանում հաճախակիացել են բախումները արաբ երիտասարդների և Իսրայելի ոստիկանության միջև։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք իսրայելական օկուպացիոն իշխանությունների ցանկացած ակցիա՝ ուղղված սրբազան Ալ-Աքսա մզկիթ մուսուլմանների մուտքի արգելքին»,- նշել է Պաղեստինի առաջնորդը։




































