Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ NASA-ի մասնագետները ձեռնամուխ են եղել LRO զոնդը առաջիկա «Արյունոտ Լուսնին» պատրաստելուն, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին։ Դրանով իսկ NASA-ի մասնագետները ցանկանում են ստանալ Երկրի արբանյակի այդ անսովոր երևույթի մասին լուսանկարներ։ Բացի դրանից՝ LRO զոնդը չափելու է տվյալ երևույթի ժամանակ Լուսնի ջերմաստիճանը։
Այդ մասին հայտնում է NASA-ի մամլո ծառայությունը։ NASA-ի ներկայացուցիչ Դոուն Մայերսը հայտարարել է, որ «Արյունոտ Լուսինները» իրենցից որևէ վտանգ չեն ներկայացնում Երկրի բնակիչների համար, սակայն դրանք լուրջ փորձություն են լուսնային զոնդերի համար, ում կյանքը կախված է արևային մարտկոցների կանոնավոր լուսավորումից։








































