Thursday, 02 07 2026
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ

ՀՀԿ-ին չէր խանգարի հիշել Պզոյի գործը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն օրերս ծավալուն հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին, որում առանցքային թեման կոռուպցիան էր և դրա դեմ պայքարը: Հայաստանում թե՛ արտաքին, թե՛ ներքին բավական բուռն իրադարձությունները ստվերեցին հարցազրույցը, մինչդեռ Հայաստանի համար այն թերևս ուներ կոնցեպտուալ նշանակություն:

Բանն այն է, որ Միացյալ Նահանգների դեսպանն, ըստ էության, նախանշում էր Հայաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության հիմնական շեշտադրումները, կարելի է ասել՝ հայեցակարգային, սկզբունքային մոտեցումները, դրանց առանցքը, հանդես գալով, այսպես ասած, ծրագրային հարցազրույցով: Ռիչարդ Միլզը Հայաստանում է արդեն մի քանի ամիս և փաստացի նախանշել է, թե Նահանգները առաջիկա տարիներին ինչ ուղղության վրա է կենտրոնացնելու Հայաստանի հանդեպ քաղաքականությունը՝ հակակոռուպցիոն պայքար: Ընդ որում՝ հատկանշական և առավել մեծ ուշադրության արժանի է նրա հայտարարությունը կոռուպցիայի և պետական սուբյեկտության կապի մասին:

Միլզը հայտարարել է, որ կոռումպացված իշխանությունը ինքնուրույն իշխանություն չի կարող լինել և կդառնա այլ ուժերի համար կառավարելի: Այսինքն, ըստ էության, հռչակվում է, որ Հայաստանի պետական սուբյեկտության հիմքում կոռուպցիայի խնդիրն է, և ԱՄՆ-ը, փաստորեն, ձեռնամուխ է լինում խնդիրը հիմքից լուծելուն:

Այստեղ, իհարկե, իրավիճակը նուրբ է, քանի որ Հայաստանը պետություն է, որի ներքին գործերին միջամտել չի կարելի: Իսկ կոռուպցիան, լավ, թե վատ, սակայն ներքին գործ է:

Իհարկե, դեսպանը նշում է, որ խոսքը գնում է դրա դեմ պայքարում Հայաստանի կառավարությանն ու հանրությանը օգնելու, ոչ թե ինչ-որ միջամտության մասին: Սակայն միաժամանակ ակնհայտ է, որ այդ օգնությունը սահմանափակ հնարավորություններ ունի արդյունավետության հասնելու տեսանկյունից: Վերջին հաշվով, կոռուպցիայի դեմ պայքարի լծակ և իրավասություն ունեն հայաստանյան պետական կառույցները, իսկ նրանք, ըստ էության, ներկայումս հանդիսանում են կոռուպցիայի հովանավորներ և կոռուպցիոն շղթայի օղակներ: Հայաստանի կառավարությունը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Առավել ևս, եթե ունի այնպիսի հովանավոր, ինչպիսին Եվրասիական «վերկառավարությունն» է, որը կոռուպցիոն համակարգերի միասնություն է՝ այդ համակարգերը հավաքական ուժով պաշտպանելու և պահպանելու նպատակով:

Այսպիսով՝ ըստ էության կարող է փակ շրջան ստացվել: Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը կա՛մ պետք է ուղղակի «մանրանկարչությամբ» զբաղվի կոռուպցիայի դեմ պայքարում և համոզի Հայաստանի կառավարությանը քայլ առ քայլ, հանգույց առ հանգույց տարիների ընթացքում ինչ-որ բան անել, կա՛մ պետք է հրաժարվի Հայաստանի հետ որևէ հեռանկար կապելու մտադրությունից և ընդունի իրականությունն ինչպես կա: Երրորդ տարբերակ կարող է լինել Հայաստանի իշխանության վրա ազդելը, որպեսզի կառավարությունն ավելի արդյունավետ լինի կոռուպցիայի դեմ պայքարում: Այստեղ, իհարկե, իրավիճակը բավական պարզ է: Հազիվ թե Հայաստանի իշխանությունը ցանկանա խնդրահարույց հարաբերություն ունենալ համաշխարհային քաղաքականության և տնտեսության առաջատարի հետ, առավել ևս աշխարհաքաղաքական ներկայիս իրադրության պայմաններում, երբ գլխավոր հովանավոր Եվրասիական միությունն ու Ռուսաստանը գտնվում են, մեղմ ասած, բարդ կացության մեջ, և այն ունի խորանալու բոլոր նախադրյալները:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանի իշխանությունները կփորձեն օգտվել իրավիճակից հնարավորինս և ժամանակ ձգել որքան կարող են՝ քանի դեռ Եվրասիա-ռուսական հավաքականությունը կարող է հովանավորել Հայաստանի համակարգը: Թե ինչքան կարող է ձգվել այդ իրավիճակը, շատ դժվար է ասել: Այստեղ կան շատ գործոններ՝ կախված այն բանից, թե ինչ աստիճանի և մինչև ուր կփորձի Ռուսաստանին ճնշել Արևմուտքը, որքան կդիմադրի Պուտինը, ի վերջո՝ ինչ համաձայնությունների կգան, ինչ զիջումներ կլինեն Ռուսաստանից, կամ ինչ փոխանակում կլինի ավելի կարևոր հարցերում: Այս ամբողջական համախմբից է կախված, թե ինչ ընթացք կունենա Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը:

Սակայն չի բացառվում, որ այստեղ գործ ունենք հենց հակառակ մի իրողության հետ՝ Հայաստանի հարցում արդիական գործընկերության հասնելու բոլոր ջանքերը բախվում են ռուսական կայսրության պատին: Հավանական է, որ կոռուպցիայի դեմ պայքարն իր շեշտադրումով այդ պատը հաղթահարելու միջոց է, ինչ-որ առումով նաև ճնշում Հայաստանի իշխանության վրա: Շատ հավանական է, որ ԱՄՆ-ը պաշտոնական Երևանին առաջարկում է քայլերի համատեղ հաջորդականության միջոցով գալ իրավիճակի փոփոխության, որն էլ իր արտացոլումը կարող է ունենալ քաղաքական կշռի, իրողությունների, ինքնիշխանության աստիճանի բարձրացման առումով:

Պատահական չէ բոլորովին, որ դեսպանը խոսում է կոռումպացված իշխանության դրսից կառավարելի լինելու վտանգի մասին: Եվ եթե Երևանը չհամաձայնի Նահանգների այդ առաջարկին, ապա շատ հնարավոր է, որ կհայտնվի հակակոռուպցիոն ճնշման ներքո: Երևի թե կասկած չկա, որ Նահանգներն այդ կապակցությամբ տիրապետում է բավարար տեղեկատվության և նյութերի: Ի վերջո, բավական է հիշել միայն Նահանգներում ձերբակալված «օրենքով գող» Պզոյի գործը, որում, ըստ քննության, շոշափվել են նաև կապեր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Որևէ կասկած չկա, որ այդօրինակ գործերը կամ դրանց աշխարհի տարբեր երկրներով մեկ ցրված հիմքերը բավականին են:

Այնպես որ, ՀՀԿ-ին երևի թե հարկ է այդքան էլ լուրջ չվերաբերվել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, թե ԱՄՆ դեսպանի հայտարարությունը մասնավոր է, չի արտահայտում ԱՄՆ կարծիքն, ու դրան պետք չէ լուրջ վերաբերվել: Գուցե արտերկրում Հայաստանի դեսպանների համար ընդունված է հրապարակային հարցազրույցներ տալ ու արտահայտել անհատական կարծիքներ, երևի դրա համար էլ արտգործնախարարը մյուս նախարարներին արգելում է դեսպանների հետ հանդիպումներ ունենալ: Բայց ԱՄՆ-ը թերևս բավական լուրջ պետություն է դեսպաններին «ֆիզիկական անձանց» կամ «անհատ ձեռներեցի» կարգավիճակ շնորհելու համար: Այլապես ներկայումս ԱՄՆ-ը չէր լինի տնտեսական ու քաղաքական գործընթացների միջազգային առաջատար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում