Սրտի կաթված տարած մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել սիգարետից, ալկոհոլից և ճարպոտ սննդից: Սակայն հարկ չկա հրաժարվել սեքսից, հայտարարել են Ուլմի համալսարանի մասնագետները:
Իրականում ցանկացած ֆիզիկական ակտիվություն օգտակար է ինֆարկտ տարած մարդկանց համար, հայտնում է The Daily Mail-ը:
Մասնագետների կարծիքով՝ սեքսը ավելի վտանգավոր չէ աստիճաններով բարձրանալուց կամ արագ քայլելուց: Միաժամանակ ինֆարկտ տարած մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս սեռական կյանքը կրկին սկսել իրենց վիճակի նորմալացումից հետո` նոպայից մոտ 4-6 շաբաթ անց:











































