ԱՄՆ Միսսուրի նահանգից հերպետոլոգները հայտնել են դեղին հաստափոր օձի կրկնակի անարատ բեղմնավորման առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Discovery News պարբերականը:
Օձը ձվերը կրել է վերջին 2 ամառային սեզոններին: 2015թ. սերունդը չի փրկվել, մինչդեռ անցած տարվա ձվերից ծնված օձերի զույգը մինչև հիմա առողջ է: Գիտնականները նշում են, որ իրենք առաջին անգամ են դեղին հաստափոր օձի մոտ պարտենոգենեզ («անարատ բեղմնավորում» կամ «կուսական բազմացում») արձանագրում:
Մասնագետների հսկողության տակ գտնվող էգ օձը մոտ 8 տարի մեկուսացված է եղել, և նրա մեջ պահպանված սերմնահեղուկը չէր կարող բերել սերնդի ծնվելու արական և իգական սեռական բջիջների միաձուլման արդյունքում (այսինքն՝ արուի մասնակցւթյամբ):
Պարտենոգենեզը բազմացման ձևերից մեկն է, որի դեպքում սերունդը բազմանում է էգի չբեղմնավորված ձվերով (առանց արուի գենետիկ մասնակցության):









































