Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսի տրանսֆերը: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է բրազիլացի ֆուտբոլիստին տեսնել իր թիմի կազմում:
Հիշեցնենք, որ ամռանը շրջանառվող լուրերի համաձայն՝ 32-ամյա ֆուտբոլիստը կարող էր «Միլան» տեղափոխվել:








































