Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Տոմսերն արդեն վաճառքում են: Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:
Հայկական կողմին հատկացվել է «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի հյուսիսային տրիբունայի Garibaldi C3 սեկցիան: Տոմսերի արժեքն է 15 եվրո:
ՀՖՖ մամլո ծառայություն







































