«Լիվերպուլ»-ի փլեյմեյքեր Ֆիլիպե Կոուտինյոն «Բարսելոնա»-ի դիտակետում է: Այդ մասին հայտնում է Fichajes-ը:
Տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբը կփորձի ձեռք բերել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ լրանա տրանսֆերային գործարքներ կատարելու արգելքի ժամկետը: Իսպանական գրանդը երկար ժամանակ է հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, բայց դեռ չի դիմել լիվերպուլցիներին տրանսֆերային առաջարկով:
Հիշեցնենք՝ «Բարսելոնա»-ն «Լիվերպուլ»-ի հետ դրական ելքով բանակցությունների փորձ ունի: 2014 թվականին Կատալոնիա է տեղափոխվել հարձակվող Լուիս Սուարեսը:








































