Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» իր ձախոված տեղափոխության մասին:
«Իմ կարիերայի վատագույն օրերից մեկն էր: Արդեն պատրաստվել էի թռիչքի, օդանավակայանում էի:
Ահավոր իրավիճակ էր: Ցանկանում էի խաղալ, ոչ թե նայել, թե ինչպես են խաղում մյուսները: 19:00-ին զանգահարեց գործակալս և ասաց, որ պատրաստ լինեմ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության: Չէի ցանկանում հեռանալ, բայց բուժզննում անցա: Պայմանագիրս, պարզապես, շատ ուշացավ: Սխալներ չկային, գործակալս ստուգել է:
Այնուհետև վերադարձա տուն: Երբ իմացա, որ տրանսֆերային պատուհանը փակվել է, նյարդերս տեղի տվեցին և ես արտասվեցի»,- Marca-ն մեջբերում է Նավասի խոսքերը:






































