ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պաղեստինցիներին և իսրայելցիներին կոչ է արել խուսափել գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Նա նաև կողմ է արտահայտվել Երուսաղեմի սրբավայրերի հանդեպ ստատուս քվոյի պահպանմանը։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը՝ հղում անելով Պան Գի Մունի և Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հեռախոսազրույցի արդյունքներով ՄԱԿ-ի մամլո ծառայության հայտարարությանը։
«Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ խիստ անհանգստացած է Տաճարի լեռան վրա տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ, և երկու կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը և կանխել իրավիճակի սրումը»,- ասվում է կոմյունիկեում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երուսաղեմում՝ Ալ-Աքսա մզկիթի մոտ պաղեստինցիների և Իսրայելի ոստիկանության միջև տեղի են ունեցել բախումներ։




































