«Լեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ, հարձակվող Անտոնի Մարտիալի ապագայի մասին, տեղեկացնում է Skysports-ը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը «կարմիր սատանաներ»-ի կազմում անցկացրած 2 հանդիպումներում դարձել է 3 գոլի հեղինակ:
«Կարծում եմ, որ Մարտիալի համար նորամուտի գոլերը շատ պետք կգան: Նրա տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներ»-ը մեծ գումարներ են վճարել, սակայն դա չի նշանակում, որ նա պետք է այսուհետ ամեն խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնա:
Հարձակվողին ժամանակ է պետք: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, սակայն նա չպետք է մոռանա, որ չի կարելի ոտքերը կտրել գետնից: Պետք է հանգստություն պահպանել: Նրան մեծ ապագա է սպասվում»,- հայտարարել է Ռանիերին:





































