Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մարկոս Ռոխոն հետաքրքրել է իտալական «Նապոլի»-ին, տեղեկացնում է Rai Sport-ը:
Իտալական ակումբը կփորձի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 25-ամյա արգենտինացու տրանսֆերը:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մարկոս Ռոխոյի ծառայություններով հետաքրքրված էին եվրոպական մի շարք ակումբներ:







































